Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Թանկարժեք հաբեր

Թանկարժեք հաբեր

Ամերիկյան բիոտեխնոլոգիական Alexion Pharma ընկերությունը Առողջապահության նախարարությանն է հանձնել սոլիրիսի պատվաստանյութի գրանցման փաստաթղթերը (soliris. օգտագործվում է իմունային համակարգի հազվադեպ հիվանդության  դեպքում` քնի ժամանակ արյան կարմիր գնդիկների ոչնչացում), և գրանցված է նախարարության դեղերի պետական գրանցամատյանում:

 

Ըստ Forbes  ամսագրի 2010 թ. փետրվարին անցկացրած վիճակագրական  տվյալների` 2009 թ. սոլիրիսը գրավել է առաջին տեղն աշխարհի ամենաթանկ դեղերի շարքում: Այս պատվաստուկով բուժվելու տարեկան կուրսը կազմում է 409,500 ԱՄՆ $:


Ըստ Contract Pharma-ի հրապարակած նեղ մասնագիտական տվյալների` 2009 թ. Alexion Pharma-ը բիոֆարմացևտիկ (այսինքն սպիտակուցների վրա հիմնված պատվաստուկներ) ընկերությունների շարքում իր եկամուտով գրավել է 10-րդ տեղը: Սոլիրիսի վաճառքը այդ տարի կազմել է 300 մլն ԱՄՆ $, նշում է Forbes-ը:


Ռուսաստանի համար դա ռեկորդ չէր, ռուսական DSM Group-ի կազմած աղյուսակում առաջին տեղը զբաղեցնում է էլապրազի պատվաստուկը (Հանթերի համախտանիշի բուժման համար): Այս պատվաստուկի տուփի գինը մոտավորապես 10,793 ԱՄՆ $ է, իսկ տարեկան կուրսը ՝ 561,241: Երկրորդ տեղում ռևլիմիդն է, տարեկան կուրսը՝ 247,190 ԱՄՆ $: Երրորդ տեղում սպրայսելն է (քրոնիկական միելոլեյկոզի դեմ), տարեկան կուրսը կազմում է 104,370 ԱՄՆ $:


Նման պատվաստուկներն օգտագործվում են հազվադեպ հանդիպող հիվանդությունների ժամանակ, որոնցով հիվանդների թիվը Ռուսաստանում հասնում է հազարների, նշում է DSM Group-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Շուլյակը: Նման հիվանդությունների դեղերի մի մասը գնվում է բյուջեի հաշվին, իսկ մյուս մասը շահույթ չհետապնդող կազմակերպությունների հաշվին:


«Սոլիրիսի մասին դեռ խոսում էին ավելի վաղ, քան գրանցման իրականացումը (օրենքով գրանցման համար տրվում է 210 օր)», - ասում է առողջապահության նախարարության ներկայացուցիչը: «Թանկարժեք պատվաստանյութի գնումը կատարվում է մասնագետի խորհրդով, որը սահմանում է պատվաստանյութի արդյունավետությունը», - ասում է «Կյանք տվեք» ֆոնդի ծրագրի տնօրեն Եկատերինա Չիստյակովը: Այս ընկերությունն օգնում է քաղցկեղով հիվանդներին:


Պետական ձեռքբերումը


«Ամենաթանկ պատվաստանյութերի կուրսի տարեկան արժեքը, որը գնվում է պետության կողմից «7 նոզոլոգիաներ» ծրագրի կողմից, կազմում է 45,000 - 50,000 ԱՄՆ $», - նշում է Сegedim Strategic Data-ի տնօրեն Դավիթ Մելիք-Հուսեյնովը:

Սկզբնաղբյուր. remedium.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ